211652_close_icon
views-count17408 դիտում article-date 22:40 01-06-2020

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Peugeot 405-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լուսառատ գյուղի բնակիչ, 31-ամյա Արթուր Մ.-ի վարած Opel Vectra մակնիշի և Գյումրիի բնակիչ, 33-ամյա Կառլեն Հ.-ի վարած Peugeot 405 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Peugeot-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Մ. Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր