Արա Նիգոյանը երկու շաբաթ անց հեռացավ «Արագածից»
                        Մայիսի 19-ին «Արագածը» գլխավորած Արա Նիգոյանը հեռացել է թիմից։ Այս մասին ասվում է թիմի Facebook-յան էջի տարածած հայտարարությունում։
««Արագածի» և Արա Նիգոյանի միջև պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է: Պարոն Նիգոյանը այլ առաջարկ ունի և ցանկություն է հայտնել փոխել աշխատավայրը:
Հաջողություն ենք մաղթում նրան հետագա աշխատանքում: Շնորհակալ ենք համատեղ աշխատանքի համար»,-ասված է հայտարարության մեջ։
Արա Նիգոյանի գլխավորությամբ «Արագածը» ընդամենը մեկ հանդիպում էր անցկացրել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

