Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. կրակի է մատնվել Արգել գյուղում գտնվող չշահագործվող դպրոցը. ժամանել են մի քանի մարտական հաշվարկով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հունիսի 1-ին,  խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Արգել գյուղի չշահագործվող դպրոցում:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել  ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝  2-ական մարտական հաշվարկ:
 Այս պահին հրդեհի դեմ պայքարում են ոչ միայն հրշեջ-փրկարարներն, այլ նաև գյուղի բնակիչները, այդ թվում՝ ավագ և երիտասարդ սերնդի տղամարդիկ:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև մարզպետարանի ներկայացուցիչները:
Տեղում են նաև ոստիկանության ներկայացուցիչներն ու մարզի բժշկական կենտրոններից մեկի բժիշկները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 Լուսանկարները և տեսանյութը՝  Նվեր Գասպարյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


