816 դիտում
17:16 01-06-2020
Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:
Ողջունելով ԱՀ ԱԺ նորընտիր նախագահին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Արթուր Թովմասյանի գործունեությունն արդեն նոր կարգավիճակում առավել քան արդյունավետ է լինելու, եւ այդ առումով երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների աշխատանքը մեծապես շահելու է:
Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ եւ՛ օրինաստեղծ դաշտում, եւ՛ քաղաքական քննարկումների հարթակում երկու պետություններն ունեն կայացած ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է էլ ավելի հարստացնել: Այս համատեքստում նա անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների կարեւորությանը, մշտական հանձնաժողովների փոխգործակցությանը:
ԱՀ ԱԺ նախագահը նշել է, որ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների միջոցով հեղափոխություն է տեղի ունեցել խորհրդարանում՝ վստահեցնելով, որ նորընտիր Ազգային ժողովը շահագրգիռ է Հայաստանի օրենսդիր մարմնի հետ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու:
«Արցախը կլինի անվտանգ, եթե մենք ունենանք կայուն Հայաստան եւ հզոր Սփյուռք»,- փաստել է Արթուր Թովմասյանը: Նրա համոզմամբ՝ եթե օրակարգային երեք հարցերում՝ Արցախի հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում եւ անվտանգություն, լինի համայն հայության աջակցությունը, ապա անպայմանորեն հաջողություն կգրանցվի:
Արարատ Միրզոյանն իր հերթին բարձր է գնահատել միջխորհրդարանական համագործակցության ներկա մակարդակը եւ համաձայնություն հայտնել, որ բոլոր խնդիրները կարող են եւ պիտի հաղթահարվեն համատեղ ուժերով: «Հայաստանը եւ Արցախը նույն հայրենիքի մասերն են, եւ մենք պետք է միասնական օրակարգով առաջ գնանք», -փաստել է ՀՀ ԱԺ նախագահը:
Կողմերն անդրադարձել են ԱՀ ԱԺ աշխատակազմի հմտությունների հետագա կատարելագործման խնդրին եւ այս համատեքստում ընդգծել երկու խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների մակարդակում սերտ շփումների հաստատման, աշխատակազմերի միջեւ փորձի փոխանակման կարեւորությունը:
Նմանատիպ նյութեր
667 դիտում
15:43 07-06-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր հույն պաշտոնակցին Հունաստանի՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
1105 դիտում
23:48 30-11-2023
Միրզոյանը Մալթայի պաշտոնակցին ներկայացրել է ԼՂ բնակիչների բռնահանման հետևանքով ստեղծված իրավիճակը
Այս բաժնից
529 դիտում
11:52 26-11-2024
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին