Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսով վարակված չէ։ Նրա` այսօր հանձնած թեստի պատասխանը բացասական է եղել։
Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
«Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Covid-19-ի թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,–գրել է նա: