Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է. ինքնազգացողությունը լավ է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: «[url=https://armenpress.am/arm/news/1015284.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
«Մայիսի 13-ին է թեստը եղել, թեստի արդյունքները բացասական են: Նախարարի ինքնազգացողությունը լավ է, ուղղակի ինքնամեկուսացված են և՛ նախարարը, և՛ նախարարության այլ աշխատակիցներ, քանի որ շփում են ունեցել վարակակիրների հետ»,- ասաց Մուրադյանը:
Մամուլի խոսնակը հստակ թիվ չցանկացավ նշել, թե նախարարության քանի աշխատակից է ինքնամեկուսացված:
Կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը կոնտակտավորի կոնտակտավոր է: