Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է, նա որևէ գանգատ չունի
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է, նա որևէ գանգատ չունի: Այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»,- գրել է Թորոսյանը:
Մայիսի 13-ին կորոնավիրուսի թեստ էր հանձնել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որի թեստի պատասխանը ևս բացասական է: Պապիկյանն ինքնամեկուսացված է: