211652_close_icon
views-count16980 դիտում article-date 13:08 01-06-2020

ԱԱԾ-ն կստուգի Միքայել Մինասյանի` զենքի անօրինական վաճառքի մասին մեղադրանքները. armeniasputnik.am

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգելու է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա և Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումները այն մասին, որ իշխանություններն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավված են զենքի անօրինական առք ու վաճառքի մեջ։ Տեղեկությունը [url=https://armeniasputnik.am/armenia/20200601/23234293/--------.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR0W98RUBXtfBZi2-QMAw8aDYQ_1d5hi_0jf7z1LwATuxR0WpM1A1L8-rDE]Sputnik Արմենիային[/url] հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Տատիկը Միշիկից, փիսոն տատիկից, մուկն էլ վերջից. Փաշինյանը պատասխանեց Միքայել Մինասյանին Նա հավելեց, որ «Ստի վերջը» խորագրով յոթերորդ տեսանյութը, որում Մինասյանը հնչեցնում է մեղադրանքները, ՀՀ գլխավոր դատախազությունն է ուղարկել ԱԱԾ։ Հիշեցնենք` մայիսի 30-ին նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր հերթական տեսաուղերձում նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները երրորդ անձանց միջոցով կազմակերպել են ռուսական զենքի առք, այնուհետ վաճառք երրորդ երկրներին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https:/https://armeniasputnik.am/armenia/20200601/23234293/--------.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR0W98RUBXtfBZi2-QMAw8aDYQ_1d5hi_0jf7z1LwATuxR0WpM1A1L8-rDE]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր