2831 դիտում
10:02 31-05-2020
Զենքի ապօրինի վաճառքի մեջ մեղադրանքների սկանդալային տեսանյութից հետո իշխանական պրոպագանդիստները ափալ-թափալ փրփուրներ են փնտրում՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված բուն մեղադրանքները հերքելու փոխարեն
Զենքի ապօրինի վաճառքի մեջ մեղադրանքների սկանդալային տեսանյութից հետո իշխանական պրոպագանդիստները ափալ-թափալ փրփուրներ են փնտրում՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված բուն մեղադրանքները հերքելու փոխարեն։
Այսպես, նրան փորձում են «պաշտպանվել» WikiLeaks-ի 2010 թվականի դեկտեմբերի հրապարակումով, որում հիշատակվում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեի նամակը Սերժ Սարգսյանին, Իրանում Հայաստանի միջոցով բուլղարական զենքի օրինակների հայտնաբերման հետ կապված։
Այդ նամակում նկարագրելով իրավիճակը՝ Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, որ զենքի ապօրինի մատակարարում չի կատարվել, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով։
Հաշվի առնելով, որ Հայաստանի դեմ նման միջոցների ԱՄՆ-ն չի դիմել, վստահ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները այդ ժամանակ ներկայացրել էին բավարար ապացույցներ։ (մանրամասները այստեղ՝ https://www.kavkaz-uzel.eu/blogs/275/posts/6176) ։
Բացի դրանից, 2011 թվականի հունվարին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Эхо Москвы» ռադիոկայանին տրված հարցազրույցում ուղիղ հերքել էր այդ լուրերը (մանրամասները այստեղ՝ https://ria.ru/20110127/326932527.html ):
Ինչպես տեսնում եք, «սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են։
Աղջիկներ եւ տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Ձեզ կարող եք շարունակել խայտառակել, բայց երկիրս հանգիստ թողեք, բավական է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1333 դիտում
09:38 11-06-2020
Հերթով ամեն ինչ հարմարեցնում են իրենց քիմքին․ ԱԺ-ն «ափալ-թափալ» ռեժիմով օրենքներ է ընդունում․ «Փաստ»
17205 դիտում
13:08 01-06-2020
ԱԱԾ-ն կստուգի Միքայել Մինասյանի` զենքի անօրինական վաճառքի մասին մեղադրանքները. armeniasputnik.am
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը