2568 դիտում
10:13 30-05-2020
Աղոթակից դարձնողը. հունիսի 1-ին Լուսինե Զաքարյանը կդառնար 83 տարեկան․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հունիսի 1-ին Լուսինե Զաքարյանը կդառնար 83 տարեկան։ ...Ամեն կիրակի, առանձին-առանջին կամ խմբերով, հատկապես՝ Երևանից, մարդիկ գալիս էին Էջմիածին ու Մայր Տաճարում վայելում հայ հոգևոր երգը, որը մեկնում էր Լուսինե Զաքարյանը։ Լուսինեն իսկական հայտնություն էր մտավորականության համար։ Նրա կատարումները, որպես հոգևոր ու մշակութային վայելք, պարզապես ըմբոշխնում էին մարդիկ։ Լսելով Լուսինեին հենց Մայր Տաճարում, նրա հետ աղոթակից էին դառնում հենց Մայր Տաճարից։
Արդեն հետո երգչուհին պետք է գրավեր նաև Հայաստանի բեմահարթակները։ Նույն այդ՝ հոգևոր երգերով, շարականներով, միջնադարյան տաղերով, հայ ժողովրդական երգերով։ Ապա հանդես գար միջազգային համերգասրահներում՝ մեր հոգևոր արժեքները մատուցելով օտարազգիներին։ Լուսինե Զաքարյանը երգեց նաև Փարիզի Աստվածամոր տաճարում, որը, ի դեպ, հասու չէ ամեն արվեստագետի։
«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբ», հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն»,- նրա մասին ասում էր կաթողիկոս Վազգեն Առաջինը: Իսկ երբ մեծ սոպրանոն հանգչեց ի Տեր, վեհափառը նկատեց՝ «Լուսինեն մեզ հետ չէ հիմա... Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ՝ երկնքում նոր հրեշտակ է հայտնվել»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1621 դիտում
11:29 12-06-2021
ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանը հունիսի 12-ին կդառնար 70 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1347 դիտում
21:20 22-01-2014
Առնո Բաբաջանյանն այսօր կդառնար 93 տարեկան. տեսանյութ
Այս բաժնից
451 դիտում
07:52 30-04-2024
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
604 դիտում
07:31 30-04-2024
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
430 դիտում
07:18 30-04-2024
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»