211652_close_icon
views-count36204 դիտում article-date 10:01 30-05-2020

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է էլեկտրասյունը և տապալել այն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22;30-ի սահմաններում Ծակքար գյուղի բնակիչ՝ 24-ամյա Ժուլվեր Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուսրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ վարորդի համագյուղացիներ, 21-ամյա Կարեն Հակոբյանն ու 22-ամյա Կարեն Եղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր