211652_close_icon
views-count2453 դիտում article-date 10:31 30-05-2020

ԱՄՆ-ն խզում է հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ. Թրամփ

Միացյալ Նահանգները դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ և միջոցները փոխանցում այլ կազմակերպություններին, որոնք զբաղվում են առաղջապահական խնդիրներով; Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջինս պարզաբանել է, որ որոշումը կապված է նրա հետ, որ ԱՀԿ-ն մերժել է Վաշինգտոնի կողմից առաջարկված բարեփոխումներն իրականացնել։ «Այսօր ԱՄՆ-ն խզում է իր կապերը ԱՀԿ-ի հետ։ Վաշիգտոնը մտադիր է տարեկան մոտ 450 միլիոն դոլար փոխանցել այլ կազմակերպությունների, որը նախկինում փոխանցում էր ԱՀԿ-ին»,-ասել է Սպիտակ Տան ղեկավարը։

Նմանատիպ նյութեր