Վենեսուելան խզում է Պանամայի հետ դիվանագիտական հարաբերությունները
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Պանամայի հետ խզում է դիվանագիտական հարաբերությունները և երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Նախկին նախագահ Ուգո Չավեսի մահվան տարելիցի միջոցառման ժամանակ Մադուրոն Պանամային մեղադրել է Վենեսուելայի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ։
«Մենք ներխուժում չենք հանդուրժի, քանզի մեր միջազգային քաղաքականությունը խաղաղության, համագործակցության, հարգանքի քաղաքականություն է»,֊ հայտարարել է Մադուրոն։
Պանամայի նախագահ Ռիկարդո Մատինելին ի պատասխան ասել է, որ զարմացած է Վենեսուելայի դիվանագիտական հարաբերությունների խզման որոշմամբ։
Ըստ նրա խոսքերի, Պանաման փորձել է օգնել երկրին խաղաղության հասնել, հայտնում է France Presse-ը։