1462 դիտում
09:49 30-05-2020
Դատական համակարգում խառնվել են իրար. ինչ է սպասվում առաջիկայում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում: Հիշեցնենք, որ վարչապետն այդ մասին հայտարարեց մայիսի 16-ին տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ: «Քննարկման թեմաներից մեկը ընդհանրապես Սահմանադրական դատարանի իստիտուտը վերացնելն է և դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակն է, որը մի շարք երկրներում ընդունված է, որովհետև այսօրվա համակարգը, ըստ էության, Սահմանադրական դատարանը և դատական համակարգը կտրել է իրարից, և այդտեղ պրոբլեմներ են առաջանում»,- ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հայտնի է, սա ենթադրում է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միացում, որն էլ խառնաշփոթ է առաջացրել համակարգում: Գործող դատավորները չեն պատկերացնում՝ ինչ է լինելու այս երկու կառույցների միացումից հետո, և ինչ է լինելու աշխատակիցների ճակատագիրը: Սակայն դատական համակարգում ներքին քննարկում է եղել, դատավորները կարծիք են հայտնել, որ եթե ՍԴ-ի հարցը լուծվի, գործը չի հասնի նոր կառույց ստեղծելուն, հետևաբար նաև Վճռաբեկ դատարանի լուծարմանը։ Սակայն միևնույն ժամանակ Արդարադատության նախարարությունից նրանց հիշեցրել են, որ, անկախ արդյունքից, պետք է ստեղծվի Վճռաբեկ դատարանի վարչական պալատ: Դրա ստեղծումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ: Դատավորներն էլ այժմ շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով: Հիմնավորման մեջ նշվում է, որ Վճռաբեկ դատարանի ակտիվությունը կավելանա, եթե այն ունենա գործն ըստ էության քննող և լուծող մասնագիտացված համապատասխան պալատ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4556 դիտում
09:01 22-05-2019
Դատական համակարգում իրար են խառնվել. իրավապահները ստուգումներ են անում. «Ժողովուրդ»
3281 դիտում
10:27 07-08-2019
ՀՀԿ-ում խառնվել են իրար. ինչ գաղտնի փաստաթղթի մասին էր հայտարարում Փաշինյանը. «Ժողովուրդ»
2618 դիտում
09:31 27-09-2022
Կոլապսային իրավիճակ Սիսիանում. ՔՊ-ն խառնվել է իրար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»