211652_close_icon

Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ. Մենուա Հարությունյան

views-count1302 դիտում article-date 13:37 29-05-2020
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշում եք չէ, որ վիրուսի տարածման ամենասկզբից Նիկոլին կոչ արեցի գերությունից ազատ արձակել նախագահ Ռոբերտ Քոչարյանին և իր շուրջ համախմբել ողջ քաղաքական դաշտն ու հասարակությանը , որպեսզի բոլորս միասին՝ ուս-ուսի դիմագրավենք ու պայքարենք կոռոնավիրուսի ու դրան հաջորդող տնտեսական արհավիրքին, բայց Նիկոլը ազգի առողջությունն ու Հայաստանի տնտեսության ապագան ստորադասեց սեփական իշխանությունը ամեն գնով պահելուն ու իր քաղաքական ընդդիմախոսներին հալածելու գործին … Չհամախմբեցի՛ր բոլորիս, դե հիմա էլ միայնակ, իհարկե քո անփառունակ թայֆայի հետ պատասխան կտաս, թե ինչու է Հայաստանը դարձել համաճարակային համաշխարհային էպիկենտրոն և ինչու է Հայաստաանի տնտեսությունը կանգնել կոլապսի առջև… Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ և որքան շուտ մենք սա հասկանանք, այդչափ շուտ կսկսենք համախմբվել ու կասեցնել Հայաստանի գահավիժումը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր