ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում, բայց այս անգամ ոչ թե ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ, այլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` խնդիրն այն է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում` հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, կոալիցիա է ձևավորվել ընդդեմ Արայիկ Հարությունյանի: Այդ թվում` բավականին ակտիվ է նաև Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, քայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որին այս հարցում սատարում են սպորտի ոլորտի հայտնի մարզիկներ:
Եվ թեպետ անելանելի վիճակում է հայտնվել Ա. Հարությունյանը և ինչ-որ առումով ճամպրուկային տրամադրություն ունի, սակայն իշխանության վերին օղակներում չեն շտապում նրան փոխարինել օրենսդիրից որևէ մեկով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]