Հարի Ռեդնապ. Եթե «Տոտենհեմը» 1-2 թոփ-ձեռքբերում անի, ապա կարող է նվաճել ԱՊԼ-ը
«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը անդրադարձել է թիմի ներկայիս վիճակին:
«Ինձ դուր է գալիս Դելե Ալին, դա թոփ-խաղացող է: «Տոտենհեմը» հիանալի հարձակում ունի՝ ի դեմս Քեյնի: Սոնն էլ՝ փայլուն խաղացող է:
Նրանցից կարելի է սպասել, որ նրանք առաջադիմելու են: Նրանք հրաշալի ստադիոն ունեն և ֆանտաստիկ մարզահամալիր, այնպես որ ամեն ինչ իր տեղում է: Պարզապես նրանք պետք է մեկ կամ երկու լավ ձեռքբերում անեն: Դա նրանց նոր մակարդակի կբարձրացնի, իսկ ակումբը փող ունի:
«Տոտենհեմի» սեփականատեր Ջո Լյուիսը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն և ես վստահ եմ, որ եթե իրապես գործի անցնի ապա ոչ մի պատճառ չկա, որպեսզի հզոր ձեռքբերումներ անի և պայքարի ԱՊԼ-ի չեմպիոնի կոչման համար», ասել է Ռեդնապը: