Հարի Ռեդնապ. Չեմ կարծում, որ «Արսենալը» հաջորդ մրցաշրջանում նույնիսկ թոփ-6-ում կլինի
«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը մեկնաբանել է ԱՊԼ-ում թոփ-6-ի հեռանկարներին:
«Ես վստահ չեմ «Արսենալի» պաշտպանողական խաղում, և քանի դեռ նրանք ֆուտբոլիստներ չգնեն, չեմ կարծում, որ հաջորդ մրցաշրջանում նրանք կլինեն նույնիսկ լավագույն վեցյակում:
Դա վերաբերում է նաև «Մանչեսթեր Յունայթեդին»: Ուան-Բիսական մեծ ապագա ունի, սակայն կարծում եմ, որ նրանց անհրաժեշտ է 4-5 խաղացող, նույնիսկ՝ վեց: Կարծում եմ, նրանց հեռու են դրանից: Նրանք պետք է լավ խաղացողներ գնեն, որպեսզի Սուլշերին հաջողության հասնելու հնարավորություն տան: Նրան հաստատ չեն հայտնվի թոփ-քառյակում՝ դատելով ներկա իրավիճակից:
Հաջորդ մրցաշրջանում ինչ-որ մեկը կարող է լավագույն վեցյակում հայտնվել: Միգուցե՝ «Էվերթոնը», նրանք լավ ավարտեցին տարին, «Վեսթ Հեմը» ավելի կբարձրանա, նրանք մի երկու լավ խաղացող ձեռք բերեցին:
Նույնիսկ «Վուլվերհեմթփոնը»: Նրանք գերազանց մրցաշրջան անցկացրեցին, հիանալի խաղացողներ ունեն, նրանք կարող են թոփում հայտնվել», ասել է Ռեդնապը: