211652_close_icon
views-count522 դիտում article-date 18:55 02-04-2020

Հարի Ռեդնապ. Անհավատալի է, որ «Տոտենհեմի» խաղացողների աշխատավարձերը չեն կրճատել

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը քննադատել է ակումբին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացրած քայլերի համար: Լոնդոնցիներրը ակումբի 550 աշխատակիցների աշխատավարձերը ապրիլի և մայիսի համար կրճատել են 20%-ով, սակայն այդ քայլերը չեն վերաբերվել խաղացողներին: «Հավատս չի գալիս: Իհարկե, խաղացողների աշխատավարձերը պետք էր կրճատել: Ես կարծում էի, որ կառավարությունը պատրաստվում է վճարել հասարակ մարդկանց և փոքր ընկերություններին, որոնք տուժում են: Սակայն մենք խոսում ենք մի ակումբի մասին, որտեղ խաղացողները տարեկան վաստայում են 10-12 միլիոն ֆունտ: «Տոտենհեմը» պատկանում է Ջո Լյուիսին, որը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, իսկ ակումբը կրճատում է բոլոր աշխատակիցների աշխատավարձերը, բացի՝ ֆուտբոլիստներին: Դա պարզապես անհավատալի է», ասել է Ռեդնապը:

Նմանատիպ նյութեր