211652_close_icon
views-count3765 դիտում article-date 17:43 21-02-2017

Հարի Ռեդնապ. Եթե Պոգբան արժե 90 մլն ֆունտ, ապա Ալին` 100

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը իր կարծիքն է հայտնել կիսապաշտպան Դելե Ալիի մասին: «Կարծում եմ, որ այժմ նա արժե 100 մլն ֆունտ: Եթե Պոգբան արժե 90 միլիոն, ապա Ալին` ավելի շատ: Նա ընդամենը 20 տարեկան է, նա ֆանտաստիկ խաղացող է: Ալին ամեն ինչ կարողանում է. գոլեր խփել, խաբսերի դիմել, գոլային պահեր ստեղծել, գլխով խաղալ: Հիշեք, որ նա խաղում էր «ՄՔ Դոնսի» կազմում, երբ նրանք ոչնչացնում էին «Մանչեսթեր Յունայթեդին» (4:0): «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հենց այդ պահին ձեռք բերեր Ալիին», ասել է Ռեդնապը: Նշենք, որ «Տոտենհեմը» Ալիին «ՄՔ Դոնսից» ձեռք բերեց 5 միլիոն ֆունտով:

Նմանատիպ նյութեր