211652_close_icon
views-count14957 դիտում article-date 15:43 28-05-2020

Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան. armeniasputnik.am

Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ժամը 13:20-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվեցին դեպի Հայաստան։ [url=https://armeniasputnik.am/society/20200528/23202087/tevakan-jamanak-verin-larsum-gtnvox-qaxaqacinery-texapoxvel-en-hayastan.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR06_livHMTvwuyEbOyIy440bFYOa25YgokYpofwZbIcakaZjT2J2xsa6_s]armeniasputnik.am[/url]-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ «Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով»,– նշված է հաղորդագրության մեջ։ Հյուպատոսությունը հիշեցնում է, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքացիները մնացել են Վերին Լարսում և չեն կարողանում հասնել Հայաստան։ Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը նրանց առաջարկել էր վերադարձը կազմակերպել Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել էին այդ տարբերակից՝ պնդելով, որ վերադարձը կազմակերպեն բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով։

Նմանատիպ նյութեր