4904 դիտում
19:02 12-05-2020
Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։
Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքի էջում։
«Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և կոչ արել վերադառնալ իրենց բնակության վայրերը՝ մինչև սահմանի բացումը։
Դիվանագետները նշել են, որ, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես Պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի և դրանից դուրս իրականացված անհատական նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները»:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/05/11/1154516/]Ավելի վաղ[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգ էր ստացել Ռուսաստանի Դաշնությունից սեփական մեքենայով Հայաստան վերադարձող, սակայն ճանապարհին մնացած զինվորական բժիշկ, ռուսական զորքերի բուժծառայության հրամանատար, գեներալ-մայոր Մարինե Բաբայանից, ով նշում էր որ Վրաստանում իրենք հայտնվել են անտերության մեջ եւ, որ Վրաստանում Հայաստանի դեսպանութունն ու դեսպանը ոչինչ չեն անում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10015 դիտում
17:23 24-06-2019
Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղափոխող լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանում է
Այս բաժնից
958 դիտում
20:21 05-02-2025
ՀՀ-ում տնտեսական աճի արտաքին գործոնն էապես նվազում է
727 դիտում
20:12 05-02-2025
Գալյանը Շվեդիայի դեսպանին ԱՆ ռազմավարական առաջնահերթություններն է ներկայացրել
880 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները