211652_close_icon

Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները տևական ժամանակ է՝ չեն կարողանում վերադառնալ Հայաստան. նրանց մեջ կան հղիներ, առողջական վատ վիճակում գտնվող մարդիկ․ իրավապաշտպան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count13482 դիտում article-date 16:13 14-05-2020
Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները տևական ժամանակ է՝ չեն կարողանում գալ Հայաստան։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Դավիթ Հարությունյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/14/lars/3289242?fbclid=IwAR1WnwXKdBR3PPvHTgPKBCoTbQTZA1qYKFV9c-V1mxe4NqELFP5LnBgi92c]Tert.am[/url]-ը։ «ՀՀ քաղաքացիները Վերին Լարսի անցակետով իրենց մեքենաներով մուտք են գործել Վրաստանի տարածք։ Հիմա գտնվում են չեզոք գոտում և չեն կարողանում գալ Հայաստան։ Այնտեղ և´ հղիներ կան, և´ վատ առողջական վիճակում գտնվող մարդիկ»,- ասաց նա։ Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ՝ խոսքը ընտանիքներով 2 մեքենայի մասին է․ «Երեկ ես լսեցի ինչպես էին նրանք մեքենաներում լաց լինում»։ Նա նաև հայտնեց, որ բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք էլ ցանկանում են ՌԴ-ից ՀՀ գալ օդային ճանապարհով․ «Կան մարդիկ, որոնք ցանկանում են ինքնաթիռով գալ Հայաստան և հիմա անհամբեր սպասում են, թե երբ է հնարավորություն լինելու Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից հերթական անգամ իրենց բերեն Հայաստան»,- նշեց նա։ Իրավապաշտպանը, սակայն նկատեց, որ ՌԴ-ից Հայաստան գալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների տեղափոխման ցուցակները անհասկանալի ձևով են կազմվում։ Անհասկանալի է հերթականությունը՝ ով երբ կարող է մեկնել։ Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր