211652_close_icon
views-count90001 դիտում article-date 13:58 28-05-2020

Ահազանգ՝ Աբովյանի ծննդատանը տիրող վիճակից, որտեղից օրեր առաջ Երեւան տեղափոխված նորածինը մահացել էր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգ է ստացել Աբովյան քաղաքի բնակչուհի Կարինե Արզումանյանից, ով ներկայացրել է Աբովյանի բժշկական կենտրոնի ծննդատանը տիրող իրավիճակը՜ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում զանգահարած կինն ասում էր. «Մայիսի 15-ի լույս 16-ին, ժամը 3-ի սահմաններում, աղջկաս ցավերով տանում ենք ծննդատուն, ցերեկը ժամը 2-ին ծննդկանի ջրերը գնում են։ Իմ իմանալով՝ պետք է 4 ժամ հետո արհեստական ցավ տային կամ՝ Կեսարյան հատում, բայց ոչ մի բան չեն անում, բռնում, նոպա են սրսկում, որը հակացուցված է: Երեկոյան 20:00-ին աղջիկս ծննդաբերում է, այսինքն 6 ժամ պտուղը առանց ջրերի մնում է ներարգանդային կյանքում, երեխան կղանք է անում արգանդում, որը մնացորդ պտղաջրերի հետ առաջացնում է տոքսիկ, որը երեխան կուլ է տալիս, ինչ արդյունքում բալիկի թոքերը փքվում են»,-ասաց ծննդկանի մայրը, ավելացնելով. «Երբ ցանկացա բժշկին տեսնել, անընդհատ ասում էին՝ հիմա կգա: Ժամը 21:30-ին ծնունդն ընդունող բժիշկը կանչեց ու ասեց, որ ծանր ծննդաբերություն է եղել, ծննդկանի վիճակը ծայրահեղ ծանր է, երեխան՝ կայուն ծանր, իբր սակավաջրություն ա եղել, բայց ես ասում եմ, որ Երեւանում է ստուգվել աղջիկս, ամեն ինչ նորմալ է եղել թե հղիի, թե ծննդկանի մոտ…եթե սակավաջրություն ուներ, պարտավոր էին արագ քայլեր անել: Հասնում եմ ծնարան, որը ծնարան չէր, դա գոմ էր, տեսնում եմ՝ աղջիկս արնահոսում ա, մոտը մի հատ քույր կա։ Էդտեղ միակ մասնագետը մանկաբույժն ա եղել, որ արագ արձագանքել էր իրավիճակին ու Մուրացանից կանչ էր արել: Երեխուն տարանք Մուրացան, էնտեղ էլ փաստեցին, որ վիճակը ծանր է…բայց փառք Աստծո, ամեն ինչ անցավ, 3-4 օր հետո երեխուս վիճակը կայունացավ»: Ծննդկանի մոր խոսքով՝ միայն երջանիկ պատահականություն է, որ իր աղջիկն ու թոռնիկը ողջ են մնացել. «Սա ուղղակի հրաշք էր, որ թե աղջիկս փրկվեց, թե մեր պուճուրիկը, բայց ամսի 23-ի դեպքը տեսանք բոլորս…նույն սիմպտոմներն էր, ինչ մեզ էին ասել։ Ինչքա՞ն պետք է հանդուրժենք դեռ, ես պետք է պայքարեմ այնքան, որ հաջորդ անգամ որեւէ հղի չքաշի այն, ինչ մենք ենք քաշել: Ես խնդրում, աղաչում ու հորդորում եմ, որ տեր լինեն այս հիվանդանոցում տիրող վիճակին: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ, բարձրաձայնելու եմ, ցուցմունքներ եմ տալու: Պատրաստ եմ նաեւ ցուցմունք տալ նաեւ վերջին՝ մահվան ելքով դեպքով, որ իմ երեխան էլ է նույն սիմպտոմներն ունեցել, եւ զուտ պատահականություն էր, որ աղջիկս փրկվեց»: Հրաշքով ողջ մնացած փոքրիկին ծնողները կոչել են Անգելինա:

Նմանատիպ նյութեր