211652_close_icon
views-count583 դիտում article-date 16:18 28-05-2020

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: «Հայաստանն առանձնակի կարևորում է Եթովպիայի հետ գործընկերային հարաբերությունների շարունակական ընդլայնումը և ամրապնդումը, որոնց լավագույն վկայությունը տարեսկզբին Ադիս Աբեբայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումն էր», -մասնավորապես ասված է նախագահի ուղերձում: Նախագահ Սարգսյանը Սահլե-Վորկ Զևդեին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։

Նմանատիպ նյութեր