Բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես խոցելի խմբերին կհատկացվեն սնունդ և ախտահանիչ պարագաներ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վերաբաշխում կատարել բյուջեի միջոցառումներում և 50 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզերին` յուրաքանչյուրին 5-ական մլն դրամ, որի շրջանակներում նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացված՝ սոցիալապես խոցելի խմբերին հատկացնել սննդամթերք, սանիտարահիգիենիկ պարագաներ և ապահովել դրանց տեղափոխման, պահեստավորման և բաշխման աշխատանքներն՝ ըստ մարզերի:
Որոշման մեջ նշվում է, որ այդ խմբերին կհատկացվեն սպիտակ ալյուր, հաճառ, հնդկաձավար, ոսպ, սպիտակ բրինձ, բուսական յուղ, շաքարավազ, յոդացված աղ, ինչպես նաև օճառ, լվացքի փոշի, ժավել, ալկոգել: