Առաջնային անհրաժեշտության պարագաներ են տրամադրվում խոցելի խմբերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սնունդ, դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ նյութեր. կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և համապատասխան համայանքապետարանների գործակցությամբ խոցելի խմբերին առաջնային անհրաժեշտության պարագաներ են տրամադրվում: Շահառու են հանդիսանում 65-ից բարձր տարիքի միայնակ անձինք:
Ընդգրկված են Շիրակի մարզի Ամասիա, Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան, Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան, Իջևան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Արտանիշ, Սոթք, Վայոց ձորի մարզի Արենի, Զառիթափ և Սյունիքի մարզի Մեղրի համայնքներն իրենց բնակավայրերով: Փաթեթների տրամադրման գործընթացը շարունակվում է:
ԱԻՆ-ը շնորհակալություն է հայտնում այն գերատեսչություններին, որոնք իրենց ներդրումն են ունեցել նախաձեռնության իրականացման գործում: