Համավարակով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը մինչև մայիսի 15-ը ներառյալ չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչեւ մայիսի 15-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Արմենիա» ավիաընկերությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«[b]Ուշադրություն[/b]
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, [b]մինչեւ մայիսի 15-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները[/b]։
Հարգելի ուղեւորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը։
Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղեւորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում եւ ենթակա է օգտագործման մինչեւ 2020 թվականի դեպտեմբերի 31-ը»։