211652_close_icon
views-count19894 դիտում article-date 19:56 26-05-2020

Երևանում հերթական անգամ թալանել են դիվանագիտական համարանիշներով Mercedes-ը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 25-ին, հերթական անձնական ունեցվածքի գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 55-ամյա Արմեն Դ.-ն և հայտնել, որ մայիսի 24-ի ժամը 14:00-ից մինչև մայիսի 25-ի ժամը 09:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կողբացու փողոցի թիվ 53 հասցեում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 40 T 025 AM համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Հայաստանում Սլովենիայի Հանրապետության դեսպանատան հաշվեկշռում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր