807 դիտում
15:41 26-05-2020
Ինեսսա Պետրոսյան. «Առողջապահական ոչ մի հաստատություն չի հետաքրքրվել իմ վիճակով, բուժման խորհուրդները ծանոթներից եմ ստանում». hetq.am
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Թեստն արվել է մայիսի 20-ին, երկու օր հետո առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից զանգով տեղեկացրել են, որ արդյունքը դրական է եղել, հայտնում է [url=https://hetq.am/hy/article/117556?fbclid=IwAR377MmfV7n--4vPTl0RetsLO2TKlG5bb0y5RSTPPifxbYwuxgvW0GmFoww]Hetq.am[/url]-ը։
«Ինձ միայն հարցրին՝ ջերմություն ունե՞ք եւ ձեզ հետ ո՞վ է ապրում»,- ասում է Ի. Պետրոսյանը:
Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հիվանդներն այսուհետ պետք է մնան տներում, եւ նրանց պետք է հետեւեն պոլիկլինիկաները: «Այստեղ ոչ մի բանից տեղյակ չեն, և ինձ այսօր պոլիկլինիկա են կանչել անալիզներ հանձնելու համար»,- հայտնեց Ինեսսան: Նա զարմացած է այդ առաջարկից եւ հրաժարվել է պոլիկլինիկա գնալ: Իր գնալը ճիշտ չի համարում հատկապես այն պատճառով, որ դրանով ռիսկ է ստեղծում պոլիկլինիկա այցելած քաղաքացիների, նաեւ՝ բուժանձնակազմի համար, քանի որ նրանք պաշտպանիչ արտահագուստ չունեն:
Փաստաբանի տպավորությամբ՝ առաջնային բժշկական օղակում միանգամայն անպատրաստ են վիրուսակիրների հետ աշխատանքին եւ չափազանց շփոթված վիճակում են: Ոչ ոք իր անելիքը չգիտի, նրանց չեն նախապատրաստել:
Ինեսսան իր վարակման հավանական աղբյուրը հիվանդանոցներն է համարում: Մայիսի 8-ին առողջական խնդիրներ է ունեցել, շտապօգնություն են կանչել: Հաջորդ օրվանից հետազոտություններ է անցել մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում: Ասում է՝ ոչ ոք չէր կասկածում, որ վարակված է և հրաժարվում էին թեստավորել իրեն: Տանը բուժումներ է ընդունել այդ ընթացքում, մայիսի 20-ի առավոտյան ջերմություն է ունեցել եւ դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Կրկին հետազոտեցին եւ ասացին, թե ոչինչ չկա: Մեկ այլ բուժհաստատությունում առաջարկել են թեստ հանձնել: Մայիսի 22-ին ինձ զանգեցին եւ հայտնեցին, որ վիրուսի առկայությունը հաստատվել է»,- պատմում է Ինեսսան:
Նա խնդրել է թեստավորել նաեւ իր տարեց ծնողներին, քանի որ այդ օրերին իր կողքին են եղել, մայրը խնամել է իրեն, սակայն հրաժարվել են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://hetq.am/hy/article/117556?fbclid=IwAR377MmfV7n--4vPTl0RetsLO2TKlG5bb0y5RSTPPifxbYwuxgvW0GmFoww]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1433 դիտում
15:36 28-04-2021
Ֆրանսիացի խորհրդարանականները հետաքրքրվել են պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների առողջական վիճակով
4563 դիտում
13:18 05-02-2021
Անահիտ Ավանեսյանը հետաքրքրվել է «Աստղիկ» ԲԿ-ում բուժվող զինվորների բուժման ընթացքով
Այս բաժնից
781 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1072 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
703 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան