211652_close_icon
views-count29284 դիտում article-date 22:17 24-05-2020

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 120 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչներ, 36-ամյա Հրանտ Թ.-ի վարած Opel մակնիշի 36 QN 599 համարանիշի և 22-ամյա Արման Հ.-ի վարած Mercedes մակնիշի 36 OX 214 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 26-ամյա Կարուշ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրում բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասսակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր