211652_close_icon
views-count16956 դիտում article-date 15:09 24-05-2020

Լարված իրավիճակ ոստիկանության Կապանի բաժնի դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹեՐ

[url=https://168.am/2020/05/24/1307798.html?fbclid=IwAR1Dn3aJKuzkHNL5IBPyEkJ74gajfGSfMLsEN_yh4ZrA3jM-wW8-tONLYmE]168.am[/url]-ը գրում է. Մայիսի 24-ին՝ ժամը 9։40 րոպեին, Քաջարանի երեք բնակչի՝ Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին, Լևոն Համբարձումյանին, բերման են ենթարկել Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Վարչության և ոստիկանության շենքի դիմաց հավաքված մի շարք քաղաքացիներ հավաքվել էին՝ պահանջելով տղաներին ազատ արձակել։ Ըստ հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ծեծի են ենթարկել։ Մինչդեռ վարչության պետը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ օրենքին համաձայն է իրականացվել կալանավորումը։ Ավելի ուշ Նվեր Խաչատրյանին ազատ են արձակել։ Հարազատների պնդմամբ՝ իրենք տեղյակ չեն, թե ինչու են տղաները բերման ենթարկվել։ Նվեր Խարատրյանի հարազատների խոսքով՝ նրան ծեծի են ենթարկել ոստիկանությունում։ Վարչության պետը հերքեց այս տեղեկությունը։ Ծանր հանցագործության կասկածով են բերման ենթարկել, ըստ վարչության պետի։ Հարազատները պահանջում են ծանուցում ուղարկել և առանց դրա բերման ենթարկել. վարչության պետի՝ բողոքը նախաքննության փուլում է, հատուկ նշանակության վարչության տղաները եկել են տանելու, մարդիկ պատրաստվում են դուրս բերել նրանց։ Այս պահին ոստիկանության Կապանի բաժնի դիմաց՝ ուղիղ Մանրամասները՝[url=https://www.facebook.com/armeniannewstv/?__tn__=%2CdkC-R&eid=ARAa6_THmS6wF3P1yxnaewiopgEokziUcMHqB1DwkWLcB3hrwn4zfaNxaeRgmciz_ne-tpH3W27pIeAi&hc_ref=ARQbXt0H4WFTSo7maxkNh9F6werfFp81mWVepyfZ30d45hfxkHQ1-z7nIcL-XI-nJgg] Armenian news[/url]-ի և [url=https://168.am/2020/05/24/1307798.html?fbclid=IwAR1Dn3aJKuzkHNL5IBPyEkJ74gajfGSfMLsEN_yh4ZrA3jM-wW8-tONLYmE]168.am[/url]-ի տեսանյութերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր