36177 դիտում
10:19 01-12-2022
Երևանում ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց՝ նախ Mercedes-ով, ապա ГАЗель-ով կրկնակի վրաերթի է ենթարկվել նույն բաժնի քրեական հետախուզության օպեր լիազորը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Էդիկ Զ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ փողոցում, ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Մ․-ին, որից հետո Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Մ․-ն իր վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենայով կրկնակի վրաերթի է ենթարկել Նարեկ Մ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը։
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով Վ․ Գրիգորյանի որոշմամբ՝ ՀՀ ՔրՕրի 342 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Նարեկ Մ․-ն աշխատում է ոստիկանության Շանգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես օպեր լիազոր։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
4984 դիտում
18:00 15-06-2014
Երևանում ոստիկանության օպեր լիազորը BMW-ով բախվել է Opel-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ