211652_close_icon
views-count94474 դիտում article-date 14:49 04-12-2019

Լարված իրավիճակ Ազգային ժողովի դիմաց. դեկտեմբերի 2-ին հրազենային վիրավորումից մահացած 21-ամյա զինվորի հարազատները ասում են. «Եթե գործը նախաքննության փուլում է, ինչու եք սարքում, թե ինքնասպանություն է եղել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիա են անում ԱԺ շենքի մոտ։ Նրանք պահանջում են պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել իրենց որդին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի ընթացքում Ա. Աջամյանի հարազատներին մոտեցավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց՝ իր համար ևս կարևոր է ճշմարտության բացահայտումը: Ցուցարարների հետ հանդիպեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/03/1142000/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բակում էին հավաքվել Արմավիրի մարզի Արտաշար գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր պահանջում էին, որպեսզի պատկան մարմինները անհապաղ հստակ պատասխան տան, թե ինչ պայմաններում է դեկտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացու հրազենային վնասվածք ստացել 21-ամյա Արթուր Աջամյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղի բնակիչները, մահացած զինվորի հարազատներն ասում էին. «Նման ողբերգություն մեր մտքով չէր անցնի: 21 տարի պահես, փայփայես և ուղարկես հայրենիքի համար իր պարտքը կատարելու ու ոչ ավել, ոչ պակաս, ծննդյան օրով ստանաս մահվան բոթը: Արթուրը, ով հնարավորություն ուներ չծառայելու, ինքնակամ ներկայացել է տարածքային զինկոմիսարիատ, հավաքել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ու օրեր անց կրկին ներկայացել զինկոմիսարիատ: Երդման արարողության ժամանակ թե՛ նա, թե՛ նրա զինակից ընկերները մեզ ասում էին. «Արթուրի նմանները Քյարամ Սլոյաններ են»: Արթուրը միշտ ասում էր՝ Հպարտ եմ, որ ծառայում եմ էն զորամասում, որտեղ Ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայել է Քյարամը: Միշտ հպարտացելա այդ հանգամանքով: Դեկտեմբերի 2-ին, տնեցիները ստանում են ահազանգ տարածքային զիկոմիսարիատից, թե վատ լուր ունենք հայտնելու ու ծննդյան օրով հայտնել են, որ երեխան զոհվել է: Թե՛ զինվորի ծնողները, թե՛ հարազատները, թե՛ ողջ գյուղը, թե՛ մարզերից ժամանած մեծ թվով ազգութամբ եզդի քաղաքացիներ ասում էին. «Սոցիալական ցանցերում ինչ- որ ծալապակասներ տեղեկություններ են տարածել, թե իբրև Արթուրը ինքնասպան է եղել: Լրիվ հիմարություն: Կյանքը սիրող երիտասարդը բանակից չթռնող երիտասարդը, իր հողն ու ջուրը սիրող երիտասարդը այդ քայլին չէր դիմի: Ինչ ինքնասպանության մասին է խոսքը, երբ աֆիցեռներից մեզ ասել են որ մահացու հրազենային վիրավորումը ստացել է թիկունքից: Հետևաբար, հստակ հերքվում է այն վարկածը, որ Արթուրը ինքնասպան է եղել: Մենք գիտենք, Արթուրին էլ հետ չենք բերի: Սակայն պահանջում ենք, որպեսզի մեղավորը կամ մեղավորները օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող այն վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում: Ավելի դաժան է վիշտը, երբ զինվորը սպանվում է իր ծննդյան օրը»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի Տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր