Իսպանիայի վարչապետ. Լա Լիգան կվերսկսվի հունիսի 8-ին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել է, որ Լա Լիգայի մրցաշրջանը, որը մարտին կորոնավիրուսի պատճառով դադարեցվել էր, կվերսկսվի հունիսի 8-ին:
«Իսպանիան արել է այն ամենը, ինչ պահանջվել է իրենից և այժմ նրա առջև նոր հորիզոններ են բացվում:
Եկել է ժամանակը վերսկսել ամենօրյա միջոցառումները: Լա Լիգան կվերադառնա հունիսի 8-ին», հայտարարել է Սանչեսը:
Իսպանիայի առաջնությունը կանգնեցվել էր 27-րդ տուրից հետո, որի խաղերն անցկացվել էին մարտի սկզբներին:
Մայիսին ակումբները վերսկսել են մարզումները. նախ անհատական ծրագրով, իսկ հետո՝ փոքր խմբերով:
Ներկայումս առաջատարը 58 միավորով «Բարսելոնան» է, որին 2 միավոր է զիջում «Ռեալը»: