Լիանա Ղալթախչյանը նշանակվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցույթային խորհրդի անդամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Լիանա Ղալթախչյանին նշանակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցույթային խորհրդի անդամ:
«Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցույթային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանին»,- ասված է Կառավարության որոշման մեջ: