211652_close_icon
views-count1700 դիտում article-date 15:39 21-05-2020

Արագածոտնում «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթ է հայտարարվում

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիման վրա իրականացվելիք «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի մասնակիցներին ներկայացվող նախաորակավորման պահանջները: Ըստ որոշման, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հանձնարարվեց կազմակերպել մրցույթի նախաորակավորման ընթացակարգի անցկացումը՝ հիմք ընդունելով սահմանված նախաորակավորման պահանջները: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման անհրաժեշտությունը բխում է «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի իրականացման նպատակներից և միտված է կանոնակարգելու ծրագրի հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքի վարչական տարածքում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի նախավորակավորման փուլի ընթացակարգի կազմակերպմանը և մասնակիցներին ներկայացվելիք պահանջների հաստատմանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հարցի նախապատմությունը։ Այդու՝ «Մասդար»-ն առաջարկել էր արևային ֆոտովոլտային կայաններ կառուցելու ներդրումային ծրագիր և առաջարկել գին, որը Հայաստանում և միջազգային մասշտաբով ցածր գին էր։ «Այդտեղ կար խնդիր, որ չնայած ցածր գնին, պետք է անցկացնել մրցույթ: Մրցույթի իմաստը հետևյալն է. ՀՀ-ն հայտարարում է, որ ստացել է այսպիսի առաջարկ, ո՞ր ընկերությունն է, որ կարող է ավելի լավ առաջարկով հանդես գալ, բայց «Մասդար» ընկերությունը ունենալու է նախապատվություն: Եթե առաջարկվի «Մասդարի» առաջարկացիծ ցածր գին, «Մասդարը» հնարավորություն է ունենալու այդ առաջարկած ցածր գնից 0,1 ցենտ ավելի պակաս գնով իրականացնել նախագիծը: Իսկ եթե կառաջարկվի այնպիսի գին, որ «Մասդարը» չի կարող ավելի ցածր գին առաջարկել, ապա կհաղթի ամենացածր գին առաջարկած ընկերությունը»,-տեղեկացրեց վարչապետ, ապա հավելեց, որ նման ընթացակարգերը կարելի է կիրառել հնարավորինս լայն:

Նմանատիպ նյութեր