1335 դիտում
16:12 03-12-2020
Կառավարությունը կազմակերպում է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու մրցույթ
Կառավարությունն ասյօրվա նիստում հաստատեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը, մրցութային հանձնաժողովի կազմը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ որոշումը միտված է կանոնակարգելու «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի կազմակերպումը, անցկացումը եւ հաղթողի ընտրությունը:
Մրցույթի պատշաճ կազմակերպման, անցկացման եւ հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրության նպատակով առաջարկվում է՝ հաստատել «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արեւային ֆոտովոլտային ծրագրի» շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը, «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի» մրցույթի ընթացակարգի մասնակցության «Հայտերի ներկայացման հրավերը», որով կանոնակարգվելու է հայտարարվելիք մրցույթի շրջանակում հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրության գործընթացը, Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախաորակավորված մասնակիցների հետևյալ ցանկն է առկա. «Հիդրոչայնա Քորփորեյշն», «Գազպրոմ» էներգահոլդինգ» ՍՊԸ, «Աբու Դաբի ֆյուչեր էներջի քոմփանի» ՍՊԸ:
Նմանատիպ նյութեր
1697 դիտում
15:39 21-05-2020
Արագածոտնում «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթ է հայտարարվում
4279 դիտում
21:55 17-02-2017
Երկու արևային կայան է կառուցվում՝ 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ. Հայկ Հարությունյան
Այս բաժնից
1198 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
838 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան