1093 դիտում
13:15 21-05-2020
Համոզվա՞ծ եք, որ քայլող մարդու արձանի տեղադրման հետ կապված՝ շահարկումներ չեն լինի. Փաշինյանը՝ նախարարին
Դուք համոզվա՞ծ եք, որ այդ քայլող մարդու արձանի տեղադրման հետ կապված՝ քաղաքական շահարկումներ և այլն չեն լինելու: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց վարչապետը ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արային Հարությունյանին, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հարցը:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ քանդակը շատ ավելի վաղ է ստեղծվել: «Երբ ավագանու նիստին դա քննարկվում էր, նման հարցեր չեն եղել»,-ասաց նախարարը:
Նախարարը նշեց, որ ներկայացվող նախագիծը կապիտալ ծախսերի վերաբերյալ քննարկման արդյունքում է մշակվել, և մշակութային օբյեկտների մեծ փաթեթ կա, որոնց վերանորոգորմն իրականացվելու է:
Նշենք, որ կառավարության այսօրվա որոշմամբ՝ մշակութային կառույցների հիմնանորոգվելու, ամրակայվելու աշխատանքների համար պահուստային ֆոնդից հատկացվել է 124,86 մլն դրամ: Մասնավորապես, Երևան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման համար հատկացվում է 37 մլն դրամ:
Նմանատիպ նյութեր
1435 դիտում
14:32 11-06-2016
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տ. Բալայանն անդրադարձել է Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ կապված միջազգային արձագանքներին
1369 դիտում
09:59 29-10-2014
Քննարկվելու է մայրաքաղաքում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցը. ՀԺ
13411 դիտում
18:08 21-03-2018
Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն ավարտվեցին. դեսպան Միքայել Մինասյանը մանրամասներ է հայտնում
Այս բաժնից
667 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
967 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
595 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան