1432 դիտում
09:59 29-10-2014
Քննարկվելու է մայրաքաղաքում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Երևանի ավագանու՝ այսօր կայանալիք նիստում կքննարկվի Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման հարցը:
Մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել քանդակագործ Գագիկ Ստեփանյանի և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի հեղինակած գործը:
«Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ներկայումս պատրաստ է միայն արձանի գիպսե մակետը՝ իրական չափից 3 անգամ փոքր: Նժդեհի արձանն ունենալու է 5 մետր 70 սանտիմետր բարձրություն: Արձանի տեղադրումը նախատեսված է իրականացնել 2015թ.-ի աշնանը:
Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցը թեժացավ բոլորովին անսապասելի համատեքստում: Երբ Երևանի քաղաքային իշխանությունները պատրաստվում էին տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը, տրամաբանական շեշտադրում հնչեց, որ փաստորեն՝ նժդեհական իշխանությունը ուզում է Երևանում տեղադրել Նժդեհին գնդակահարածների ներկայացուցչի արձանը, մինչդեռ հենց իր՝ Նժդեհի արձանը Երևանում չկա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1495 դիտում
14:32 11-06-2016
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տ. Բալայանն անդրադարձել է Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ կապված միջազգային արձագանքներին
5804 դիտում
10:31 03-06-2016
Գարեգին Նժդեհի արձանի բացմանը Նժդեհի անմիջական ժառանգորդները անհարգալից վերաբերմունքի են արժանացել. «Առավոտ»
6352 դիտում
21:57 25-05-2016
Գարեգին Նժդեհի արձանի հեղինակը կապ ունի Միկոյանի անհետացած արձանի հետ. Arevelk.am
Այս բաժնից
1873 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4876 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են