ՀՀ ԱԳՆ խոսնակ Տ. Բալայանն անդրադարձել է Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ կապված միջազգային արձագանքներին
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գարեգին Նժդեհի արձանի շուրջ Ադրբեջանի բարձրացրած վայնասունին:
«Հայտնի փաստ է, որ Հայաստանում կան Գարեգին Նժդեհի անունով հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան, ինչպես նաև` թուրքական զավթիչների դեմ հերոսական պայքար մղած Նժդեհի բազմաթիվ արձաններ»,-գրել է Տիգրան Բալայանն ու ավելացրել, որ դրանք տեղադրված են Առաջին հանրապետության ժամանակաշրջանում Նժդեհի` երկրի բնակչությունը պաշտպանելու ու այդ տարիներին առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա հայտնված Ադրբեջան պետության զինված խմբավորումների ոտնձգություններից հայ ժողովրդին պաշտպանելու ավանդի համար:
«Եվ որևէ անհասկանալի բան չկա, թե ինչո՞ւ է Ադրբեջանում Նժդեհի արձանի տեղադրումը առաջացնում պատվիրված հոդվածների այն հերթական փոթորիկը` որպես ուղղակի հետևանք Ադրբեջանի ղեկավարի ` Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ բարձրաձայնած հավակնությունների»,-ասել է Տիգրան Բալայանը:
Որպես ամփոփում նա նշել է, որ անբարո ու անարդունավետ է համարում ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի անգնատահելի ավանդի վրա ստվեր գցելու Բաքվի ջանքերը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական մամուլը վերջին օրերին անընդհատ բարձրաձայնում է Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման մասին: