Ինչպե՞ս է լուծվելու ուսումնամարզական պարապմունքների խնդիրը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը մտահոգված է` սահմանափակումներով պայմանավորված ինչպե՞ս է կանոնակարգվելու սպորտի ոլորտը, մասնավորապես, ինչպե՞ս է լուծվելու ուսումնամարզական պարապմունքների խնդիրը:
Պատգամավորը հիշեցնում է, որ դեռևս մայիսի սկզբին էր անդրադարձել այս խնդրին` ակնկալելով գործադիրի համապատասխան ոլորտը համակարգողի կողմից գործնական արձագանք:
Իր կողմից հնչեցված առաջարկությունները, ասում է, հիմնված են առկա խնդիրների վրա:
«Բազմաթիվ զանգեր եմ ստանում այն մասին, թե սպորտի մասով որ կարգավորումը ինչին է վերաբերում: Մարզիկների, տնօրենների համար հստակ չէ, թե կարգավորումը ինչն է թույլ տալիս, ինչը` ոչ: Օրինակ՝ հեռավորությունը պահպանելով՝ ըմբիշը չի կարող մարզվել:
Ծանրորդը կկարողանա, ըմբիշը հաստատ մեկ ու կես մետր հեռավորությունը պահելով չի կարող: Լրացուցիչ հարցեր են առաջանում, որոնց պետք է պարզաբանումներ տալ»,- այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Ա. Ջուլֆալակյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]