Ինչպե՞ս է լուծվելու Ռուսաստանի միգրացիոն նոր օրենքով առաջացած խնդիրը․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունվարի 1-ից գործող ՌԴ-ի միգրացիոն նոր օրենքը խնդիրներ է ստեղծել մոտ 170 հազար հայերի համար, որոնց մի մասը դեպորտ է արվել, մյուս մասին՝ վարչական խախտումների պատճառով, 3 տարով արգելել են մուտքը Ռուսաստան։
Ի՞նչ վիճակում է խնդիրն այսօր՝ հարցրինք ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանին, ով այդ հարցով օրերս Մոսկվայում էր։ «Ռուսական կողմի առաջարկով միջգերատեսչական խումբ է ձևավորվել, պատվիրակությունները բաղկացած են անվտանգության, միգրացիոն խորհուրդների, արտաքին գերատեսչության ներկայացուցիչներից։ Փետրվարի 27-ին տեղի ունեցավ առաջին հանդիպումը, հնչեց մեր առաջարկությունը՝ ստորագրել միջկառավարական համաձայնագիր, որը շատ արագ կտա այդ խնդիրների լուծումը, պայմանավորվածություն ձեռք բերվեց վերջնական մշակել փաստաթուղթը, առաջիկա հանդիպմանը քննարկել այն»։
Հայկական կողմն ուզում է այդ փաստաթուղթն ստորագրել մինչև մայիս»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։