ՉԼ-ի 1/4 փուլը կանցնի մեկ խաղով, այնուհետև՝ 4 թիմի եզրափակիչ Ստամբուլում
Հայտնի է դարձել, թե ՈւԵՖԱ-ն ինչ է պլանավորել Չեմպիոնների լիգան վերսկելու համար:
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում, որը հետաձգվել էր մինչև հունիսի 17-ը, որոշում կկայացվի, որ մրցաշարը 1/4 եզրափակիչ փուլից սկսած անցկավելու է մեկ խաղով: Նման առաջարկ է արել աշխատանքային խումբը:
Ընդ որում, եզրափակիչ հատվածն անցկացվելու է Ստամբուլում՝ չորս թիմի եզրափակիչ ձևաչափով: Սպասվում է, որ Եվրոպայի Լիգան կվերսկսվի օգոստոսի 6-ին, իսկ Չեմպիոնների լիգան՝ օգոստոսի 8-ին: