211652_close_icon
views-count447 դիտում article-date 12:27 20-04-2015

Սիրիական խնդրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կանցնի մայիսին` ՄԱԿ կենտրոնական գրասենյակում

Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ սիրիական խնդրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կանցնի մայիսին, Նյու Յորքում, ՄԱԿ կենտրոնական գրասենյակում: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, սպասվում է, որ բանակցություններում իրենց մասնակցությունը կունենան Ռուսաստանի, ԱՄՆ, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի պատվիրակություններ: Կենտրոնական գրասենյակում արդեն սկսվել են հանդիպման նախապատրաստությունները: Հիշեցնենք, որ բանակցությունների առաջին փուլն անցել է Մոսկվայում` 2015-ի հունվարին: Դամասկոսն այդ ընթացքում հավանություն է տվել ընդդիմության որոշ նախաձեռնությունների:

Նմանատիպ նյութեր