211652_close_icon
views-count5505 դիտում article-date 22:22 19-05-2020

Դպրոցների անվտանգ բացմանն ուղղված նոր ուղեցույց` ՅՈՒՆԵՍԿՕ-ից, ՅՈՒՆԻՍԵՖ-ից, ՊՀԾ-ից ու Համաշխարհային բանկից

Այս օրերին, երբ դպրոցները դեռ փակ են՝ ազդեցություն թողնելով աշխարհում գրեթե 1,3 միլիարդ աշակերտների և ուսանողների վրա, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՊՀԾ- ն ու Համաշխարհային բանկը դպրոցների անվտանգ բացմանն ուղղված նոր ուղեցույց են հրապարակել։ Վերը նշված գործակալությունները նաև նախազգուշացրել են, որ դպրոցների համատարած փակումը՝ ի պատասխան կորոնավիրուսային համավարակի, աննախադեպ ռիսկ է ներկայացնում երեխաների կրթության և բարեկեցության համար, հատկապես՝ առավել խոցելի երեխաների, ովքեր դպրոցին են ապավինում՝ կրթության, առողջության, անվտանգության և սնուցման համար: Ուղեցույցները գործնական առաջարկություններ են տալիս ազգային և տեղական ինքնակառավարման մարմիններին առ այն, թե ինչպես ապահովել երեխաների անվտանգությունը դպրոց վերադառնալուց հետո: «Անհավասարությունների աճը, առողջության վատթարացումը, բռնությունը, մանկական աշխատուժը և անչափահասների ամուսնությունը գործոններից ընդամենը մի քանիսն են, որ ապագայում սպառնալու են դպրոց չհաճախող երեխաներին», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Մենք գիտենք, որ որքան ավելի երկար երեխաները չհաճախեն դպրոց, այնքան քիչ հավանական է, որ նրանք երբևիցե կվերադառնան դպրոց»: Եթե մենք առաջնահերթություն չտանք դպրոցները վերաբացելուն, երբ դա անելն անվտանգ է, ապա հավանաբար, կրթական նվաճումների, ձեռքբերումների առումով կործանարար հետևանքների ականատեսը կլինենք»: Նոր ուղեցույցում նշվում է, որ չնայած բավարար ապացույցների բացակայությանը դպրոցների փակման ազդեցությունը հիվանդության փոխանցման տեմպերի վրա գնահատելու համար՝ դպրոցների փակման բացասական հետևանքները երեխաների անվտանգության և կրթության վրա արդեն իսկ փաստագրված է: Վերջին տասնամյակների ընթացքում երեխաների համար կրթության հասանելիության ընդլայնման արդյունքում ձեռք բերված արդյունքները կարող են կորսվել, իսկ վատագույն դեպքում՝ ամբողջությամբ զրոյանալ: «Ամենաաղքատ երկրներում երեխաները հաճախ դպրոցներին ապավինում են որպես օրը գեթ մեկ անգամ սնվելու աղբյուր: Բայց կորոնավիրուսով պայմանավորված շատ դպրոցների փակման պատճառով 370 միլիոն երեխա զրկված է սննդարար այս կերակուրից, ինչն իսկական փրկության oղակ է աղքատ ընտանիքների համար: Երեխաները նաև չեն ստանում այն առողջապահական միջամտությունները, որոնք սովորաբար ստանում են դպրոցում: Սա կարող է երկարատև վնաս պատճառել, հետևաբար՝ դպրոցների վերաբացումից հետո շատ կարևոր է վերականգնել սննդի մատուցման և առողջապահական ծառայությունները, ինչը կարող է դպրոց վերադառնալու լրացուցիչ խթան հանդիսանալ առավել խոցելի երեխաների համար»,- նշել է ՊՀԾ-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլին (David Beasley): Ինչպես նշվում է ուղեցույցում, երեխաների լավագույն շահը, ինչպես նաև՝ հանրային առողջության պահպանման և անվտանգության ընդհանուր նկատառումները (որոնք պետք է հիմնված լինեն կրթության, հանրային առողջության և սոցիալ-տնտեսական գործոնների վրա համապատասխան առավելությունների և ռիսկերի գնահատման վրա) պետք է առանցքային նշանակություն ունենան ազգային և տեղական ինքնակառավարման մարմինների՝ դպրոցները վերաբացելու որոշումների վրա: Դպրոցները պետք է հաշվի առնեն, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ կերպով վերսկսել իրենց աշխատանքը՝ բարելավելով ուսուցման գործընթացը և դպրոցում ավելի ընդգրկուն աջակցություն առաջարկելով երեխաների համար՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջության պահպանումը, սնուցումը, հոգեբանական աջակցությունը և լվացվելու համար նախատեսված և այլ սանիտարահիգիենիկ հարմարությունները։ Մինչ երկրները փորձում են հասկանալ՝ երբ վերաբացել դպրոցները, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՊՀԾ-ն ու Համաշխարհային բանկը, որպես Համաշխարհային կրթության կոալիցիայի մաս, կառավարություններին կոչ են անում՝ գնահատել դպրոցներում անցկացվող լիաժամ կրթության առավելությունները հեռավար ուսուցման նկատմամբ, ինչպես նաև՝ դպրոցների վերաբացման հետ կապված ռիսկային գործոնները՝ հաշվի առնելով դպրոց հաճախելու հետ կապված վարակի տարածման ռիսկերի վերաբերյալ ոչ բավարար ապացույցների անառարկելի բնույթը: Ուղեցույցները ներառում են հետևյալը. Քաղաքականության բարեփոխում. քաղաքականության բարեփոխումները պետք է վերաբերեն ուղեցույցի բոլոր հարթություններին՝ ներառելով, այդ թվում, հանրային առողջապահական ճգնաժամերի ընթացքում դպրոցների բացման և փակման հստակ քաղաքականություն. բարեփոխումներ, որոնք հավասար հնարավորություններ կապահովեն խոցելի և դպրոցից դուրս մնացած երեխաների համար, ինչպես նաև կամրապնդեն և կստանդարտիզացնեն հեռավար ուսուցումը։ Ֆինանսավորման պահանջներ․ վերացնել ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը կրթության վրա և ներդրումներ անել հօգուտ կրթական համակարգերի ամրապնդման՝ ուղղված կրթության վերականգնմանն ու կայունությանը։ Անվտանգ շահագործում․ ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնվազեցնեն հիվանդության տարածումը; ապահովել անհրաժեշտ ծառայություններով և զինել անհրաժեշտ պարագաներով, ինչպես նաև՝ ճիշտ վարվելակերպ խթանել։ Այդ թվում՝ ապահովել ձեռքերը լվանալու համար անհրաժեշտ ջրով և օճառով, սահմանել ընթացակարգեր, որոնք կվերաբերեն անձնակազմի և աշակերտների առողջությանը, ինչպես նաև՝ արարողակարգեր՝ ֆիզիկական հեռավորություն պահպանելու և հիգիենայի ճիշտ կանոններին հետևելու համար։ Ուսուցման գործընթացի փոխհատուցում. հատուկ ուշադրություն դարձնել այն գործընթացներին, որոնք ուղղված են լիաժամ ուսումնառության կորստի վերականգմանը, մանկավարժական հիմունքների ամրապնդմանը և որոնք հիմնված կլինեն ուսուցման այնպիսի հիբրիդային մոդելների վրա, որոնք կներառեն տարբեր մոտեցումների որդեգրում, ինչպիսիք են հեռակա և հեռավար կրթությունը։ Այն պետք է ներառի նաև հիվանդության փոխանցման և կանխարգելման վերաբերյալ համապատասխան իմացություն: Բարօրություն և պաշտպանություն. ավելի մեծ շեշտադրում անել աշակերտների և ուսանողների բարեկեցության վրա և կյանքի կոչել երեխաների պաշտպանությունը կրթական հաստատություններում՝ ուղղորդման բարելավված մեխանիզմների, այդ թվում՝ առողջապահական ծառայությունների մատուցման և դպրոցական սննդի միջոցով։ Հասնել առավել մեկուսացված երեխաներին. դպրոցների բացման քաղաքականությունը և գործելակերպերը հարմարեցնել մեկուսացված խմբերին հասնելու համար, ինքպիսիք են նախկինում դպրոցից դուրս մնացած երեխաները, տեղահանված կամ միգրանտ երեխաներն ու փոքրամասնությունները։ Դիվերսիֆիկացնել ճգնաժամային հաղորդակցությունը և տարածել այն՝ հասանելի դարձնելով այլ լեզուներով և ձևաչափերով

Նմանատիպ նյութեր