211652_close_icon
views-count614 դիտում article-date 16:02 08-05-2020

Կրթական հաստատություններում ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելմանն ուղղված նոր ուղեցույց-ՅՈՒՆԻՍԵՖ և գործընկեր

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջագային ֆեդերացիան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուղեցույց են հրապարակել, որի նպատակն է՝ օգնել երեխաներին և դպրոցներին պաշպանվել ՔՈՎԻԴ-19-ը վարակից։ Ուղեցույցը կարևոր նկատառումներ և գործնականում կիրառվող ստուգաթերթեր է ներառում դպրոցներն անվտանգ պահելու համար։ Այն նաև խորհուրդներ է տրամադրում ազգային և տեղական իշխանություններին առ այն, թե ինչպես կրթական հաստատություններում հարմարեցնել և իրականացնել արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր։ Դպրոցների փակ լինելու պարագայում ուղեցույցը առաջարկություններ է տալիս այն մասին, թե ինչպես մեղմել հնարավոր բացասական ազդեցությունը երեխաների կրթության և բարեկեցության վրա։ Սա նշանակում է կայուն ծրագրերի առկայություն, որոնք կապահովեն ուսուցման շարունակականությունը, այդ թվում` հեռավար ուսուցման տարբերակներով, օրինակ՝ առցանց կամ հեռուստա և ռադիոհեռարձակումների տեսքով։ Սա նաև նշանակում է հիմնական ծառայությունների հասանելիություն բոլոր երեխաների համար։ Այս ծրագրերը պետք է ներառեն նաև անհրաժեշտ քայլեր դպրոցների անվտանգ վերաբացման համար։ Այն դեպքերում, երբ դպրոցները շարունակում են գործել, և որպեսզի երեխաները և իրենց ընտանիքները պաշտպանված և տեղեկացված լինեն, ուղեցույցը կոչ է անում՝ երեխաներին տեղեկատվություն տրամադրել վարակից պաշտպանվելու միջոցների մասին, խրախուսել լվանալ ձեռքերը և պահպանել անձնական հիգիենան, ինչպես նաև՝ ապահովել կրթական հաստատությունները հիգիենայի պարագաներով, մաքրել և ախտահանել դպրոցները, հատկապես՝ սանհանգույցները, ինչպես նաև՝ բարելավել օդափոխությունը: Անկախ այն հանգամանքից գործում են, թե հեռավար ուսուցում իրականացնում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է դպրոցներին՝ աշակերտներին տրամադրել ամբողջական աջակցություն, որը ներառում է հոգեբանական աջակցություն ևս։ Ուղեցույցը տրամադրում է նաև օգտակար խորհուրդներ և ստուգաթերթեր ծնողների, խնամակալների, ինչպես նաև՝ հենց իրենց՝ աշակերտների համար։ Հայաստանում դպրոցների վերաբացումից հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ աջակցելու է կրթական այս հաստատությունների ախտահանման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև՝ տրամադրելու է հիգիենայի անհրաժեշտ պարագաներ ու տեղեկատվական պաստառներ: Հայաստանում հեռավար ուսուցման առկա իրավիճակի և կրթության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի արձագանքի մասին ավելին՝ [url=https://www.unicef.org/armenia/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%AF%D5%A1-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%B6-%D6%87-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A7-%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%BD%D5%A5%D6%86-%D5%B6-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D6%84%D5%B8%D5%BE%D5%AB%D5%A4]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր