19031 դիտում
15:34 19-05-2020
Ավտովթար Երևանում. Դավիթաշենում բախվել են KIA-ն ու Mitsubishi Chariot-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում բախվել են KIA մակնիշի 20 AV 505 համարանիշի և Mitsubishi Chariot մակնիշի 36 FN 267 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Օերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+