9660 դիտում
09:37 19-05-2020
Նոր զարգացումներ` պատվաստանյութի շուրջ. ինչքա՞ն ենք մոտեցել դրա ստեղծմանը․ «Ամերիկայի ձայն»
Moderna Inc-ը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր փորձնական COVID-19 պատվաստանյութը մշակել է հակամարմիններ, որոնք կարող են չեզոքացնել նոր կորոնավիրուսը հիվանդների մոտ կլինիկական փորձարկումների վաղ շրջանում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5424888.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից անցկացված ուսումնասիրության նախնական արդյունքները ցույց են տվել, որ հակամարմինների մակարդակը հավասար էր COVID-19-ից առողջացած մարդկանց արյան նմուշների հետ:
Ուսումնասիրության մասնակիցներին տրվել է պատվաստանյութի երեք տարբեր չափաբաժին: Ինչպես նշում է Moderna-ն, բացահայտվել է, որ հիվանդի իմունիտետի բարձրացումը կախված է եղել ներարկված պատվաստանյութի չափաբաժնից:
Պարզվել է նաև, որ mRNA-1273 պատվաստանյութը, ընդհանուր առմամբ, անվտանգ է մարդկանց օրգանիզմի համար:
Հիշեցնենք, որ Moderna- ն ակտիվորեն ներգրավված է նոր կորոնավիրուսների դեմ պատվաստանյութ մշակելու ջանքերում: Անցյալ շաբաթ ԱՄՆ առողջապահության նախարարությունը թույլատրեց ընկերությանը անցնել աշխատանքի հաջորդ փուլին պատվաստանյութի պատրաստման հարցում: Հետազոտությունների նոր փուլը նախատեսվում է սկսել հուլիսին:
Պատվաստանյութերի հետազոտության խոստումնալից արդյունքների մասին զեկույցներից հետո ԱՄՆ ֆինանսական շուկաներն աճ են արձանագրել ավելի քան 2 տոկոսով:
Նմանատիպ նյութեր
7130 դիտում
09:25 22-05-2020
Նոր զարգացումներ պատվաստանյութի հարցում Inovio Pharmaceuticals ընկերության կողմից․ «Ամերիկայի ձայն»
1968 դիտում
09:46 20-11-2018
Ինչքա՞ն հայ կա այսօր Թուրքիայում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
451 դիտում
07:52 30-04-2024
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
604 դիտում
07:31 30-04-2024
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
430 դիտում
07:18 30-04-2024
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»