3932 դիտում
13:33 16-05-2020
Հայաստանում 486 հազար 434 ընտանիքի կումունալ վարձավճարների մի մասը վճարել է պետությունը
Հայաստանում կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցության ծրագրերից օգտվել է 486 հազար 434 ընտանիք, բաշխվել է՝ 4.7 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:
«Հակաճգնաժամային 11, 12, 16-րդ միջոցառումներով կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցություն են ստացել այն բնակիչ բաժանորդները, որոնց՝ բնական գազի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40 հազար դրամ, էլեկտրական էներգիայի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 25 հազար դրամ, խմելու ջրի մատակարարման մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3.000 դրամ: Ծրագրից օգտվել է 486 հազար 434 ընտանիք, բաշխվել է՝ 4.7 մլրդ դրամ»,- ասաց Փաշինյանը:
Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Հայաստանում մայիսի 18-ից ամբողջությամբ կգործարկվի հանրային տրանսպորտը:
Նմանատիպ նյութեր
3621 դիտում
14:21 20-04-2020
Պետությունը փոխանցել է 486 հազար աբոնենտի սպառած գազի և էլեկտրաէներգիայի վճարների մի մասը
Այս բաժնից
754 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
982 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
760 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու